Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստոսի արձանի կառուցման համար մի քանի հարյուր մարդ հերթագրվել է որպես կամավոր

Մարտ 30,2022 18:55

Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման նախաձեռնությունը համախմբել է Հայաստանին, սփյուռքին եւ Արցախին։ Այս մասին այսօր «Հայկական օրակարգ. ներքին համերաշխություն, համահայկական ռեսուրս» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի» գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը։

«Ապացույցը 200-ից ավելի ստացված առաջարկներն են։ Կարեւոր է, որ բոլոր գործողությունները հանրության հետ քննարկվում են։ Սա հանրային համերաշխության ծրագիր է»,-համոզմունք հայտնեց Հրաչյա Ռոստոմյանը։ Նա նաեւ հայտնեց՝ արդեն մի քանի հարյուր մարդ է հերթագրվել՝ արձանի կառուցման շինարարական աշխատանքներում որպես կամավոր աշխատելու համար։

Քննարկման մասնակից, «Այլընտրանքային նախագծեր» խմբի համակարգող, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանն առիթից օգտվելով Հրաչյա Ռոստոմյանին կոչ արեց ՀԱՕԿ-ի ջանքերն ուղղել Արցախում համազգային սպորտային միջոցառումներ կազմակերպելու ուղղությամբ։ Առաջարկն ընդունվեց ի գիտություն։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031