Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանի հոգեկան առողջության կենտրոնում ծանոթացանք կատարված աշխատանքներին և մոտակա պլաններին․ Արսեն Թորոսյան

Ապրիլ 02,2022 22:15

ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Ազգային ժողովի պատգամավոր Տրդատ Սարգսյանի հետ այսօր այցելեցինք նաև Սևանի հոգեկան առողջության կենտրոն, ծանոթացանք վերջին տարիներին կատարված աշխատանքներին և մոտակա պլաններին։

Կենտրոնի տնօրեն Դավիթ Կարապետյանը ներկայացրեց պացիենտների կենցաղային պայմանները և դրանց բարելավման նպատակով կատարվող աշխատանքները։ Նա հատուկ ուշադրություն դարձրեց պացիենտների սննդային ռեժիմի բարելավմանը, որի մեջ ընդգրկվել են կենտրոնի սեփական ջերմոցային տնտեսությունում աճեցվող բանջարեղենը։ Մոտ օրերս կսկսվի նաև խոհանոցի կապիտալ վերանորոգումը։

Բարելավվել են նաև բժշկական ծառայությունները, կենտրոնը համալրվել է նոր նեղ մասնագետներով։ Հատուկ ուշադրություն է դարձվում նաև պացիենտների դուրս գրմանը և վերասոցիալականացմանը։

Հոգեկան առողջությունը եղել և շարունակելու է մնալ մեր մշտական առաջնահերթություններից:

Հ.Գ. երեկոյան այցելեցի նաև Սևանի ԲԿ, որտեղ տնօրեն Արամ Նիկողոսյանը ներկայացրեց վերջին ամիսների ձեռքբերումները և եղած խնդիրները։ Պայմանավորվեցինք համատեղ աշխատել եղած խնդիրների լուծման շուրջ՝ Սևանի բնակչության առողջապահական ծառայությունները բարելավելու նպատակով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930