Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի ելույթը չի պարունակել բռնության որեւէ կոչ. վարչապետն արդարացվեց «Մարտի 1-ի» գործով

Ապրիլ 08,2022 12:21

Վճռաբեկ դատարանն այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին արդարացրեց «Մարտի 1-ի» գործով։ Վճռաբեկ դատարանը, նախագահությամբ դատավոր Համլետ Ասատրյանի, բեկանեց Փաշինյանի վերաբերյալ 2010 թվականին կայացված դատավճիռը, եւ որոշում կայացրեց արդարացնել նրան։

Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին եւ 316-րդ 1-ին մասով, այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ կազմակերպել է զանգվածային անկարգություններ, կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակցի նկատմամբ։

Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այս տարի վճռաբեկ բողոք էր ներկայացրել՝ պահանջելով բեկանել տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանի գործով կայացված մեղադրական դատավճիռը եւ արդարացնել նրան։ Ըստ Վճռաբեկ բողոքի, 2008-ի մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանի ելույթը չի պարունակել բռնության որեւէ կոչ։

Նիկոլ Փաշինյանն այսօր ՔՕ 225-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ճանաչվեց անմեղ եւ արդարացվեց, քրեական գործի վարույթը կարճվեց՝ հանցակազմի բացակայության հիմնավորմամբ։

Հիշեցնենք նաեւ, որ 2022 թվականի հունվարին ՄԻԵԴ-ը բավարարել է Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ Հայաստանի, ըստ «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ որոշման՝ 2008թ փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի շարժմանը մասնակցելու համար դիմումատուի դատապարտման վերաբերյալ, որով արձանագրվել է, որ խախտվել է Փաշինյանի ազատության եւ անձնական անձեռնմխելիության, հավաքների ազատության իրավունքը եւ նրա իրավունքները հարգելու պետության պարտականությունը։ Փաշինյանը դրամական փոխհատուցման պահանջ չէր ներկայացրել։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930