Լրահոս
Օրվա լրահոսը

Վերականգնողական աշխատանքներով պայմանավորված՝ գազամատակարարումը կիրականացվի պահեստավորված բնական գազի հաշվին. «Գազպրոմ Արմենիա»

Ապրիլ 12,2022 11:56

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ մայրուղային գազատարի վրա վերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 12-ին ժամը 10։00-ից մինչև ապրիլի 13-ը՝ ժամը 19։00-ն դեպի Հայաստանի Հանրապետություն բնական գազի մուտքը կընդհատվի։

Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ Աբովյանի գազի ստորգետնյա պահեստավորման կայանում (ԳՍՊԿ) պահեստավորված բնական գազի հաշվին:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930