Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարեւոր բան եմ նկատել այսօրվա երթի ժամանակ»․ Արթուր Վանեցյան

Ապրիլ 25,2022 23:03

Ինչպես հայտնել էինք, Կոմիտասի պողոտայում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցու բակից եւ Ազատության հրապարակից այսօր սկսված  բազմամարդ երթերը միավորվեցին Ֆրանսիայի հրապարակում եւ վերադարձան Ազատության հրապարակ։ «Դուք հավատում եք, չէ՞, որ պայքարն ունենալու է հաղթական ավարտ։ Այսօր սկսված մեր բողոքի ակցիաներում ժողովրդի մասնակցությունը խոսում է այն մասին, որ պայքարն անկասելի է։ Ի՞նչ է նշանակում հաղթանակ՝ ունենալ հզոր հայրենիք, Արցախ, արժանապատիվ հայ մարդ»,-դիմելով բազմությանը՝ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանը։

«Չկա ուրիշ օրակարգ։ Այդ նպատակին, անպայման, հասնելու ենք։ Առաջիկա օրերին հանրահավաքներ չեն լինելու, մեր գործողությունները կլինեն փողոցներում, արդյունավետ անհնազանդության ակցիաներ, որոնց բոլորս միասին պետք է մասնակցենք։ Մեզ համացանցով հետեւողներին․ ամեն օր լինելու ենք փողոցներում, միացեք մեզ։ Հայտարարեք, որ համաձայն չեք, որ հայրենիքը հանձնվի թշնամուն»,-հայտարարեց նա։

Լրագրողների հետ զրույցում էլ Արթուր Վանեցյանը շեշտեց՝ բողոքի ձայն արտահայտող մարդիկ ամեն րոպե ավելանում են․ «Կարեւոր բան եմ նկատել այսօր։ Երթուղին, որի ընթացքում իրազեկում էինք անում, որեւէ բացասական արձագանք չստացավ։ Հակառակը։ Բոլորը մեքենաներից, պատուհաններից ողջունում էին։ Այո, կոնսենսուսը ձեւավորված է հանրության մեջ, որ այս իշխանությունը պետք է գնա, որ Արցախը պետք է լինի հզոր։ Մնում է միան «փաթեթավորումը», որն ինքն իրեն կլինի։ Ապակենտրոն ակցիաներն արդյունավետ են։ Վստահեցնում եմ, որ որեւէ պառակտում չի լինի։ Բոլոր քաղաքական ուժերին, հ/կ-ներին, անհատներին․ եթե ՀՀ պետական շահն եք սպասարկում, մեր կողմնակիցներն եք, մենք ենք ձեր կողմնակիցները։ Սա պայքար է հանուն ՀՀ-ի եւ Արցախի։ Ուստի չեմ կարծում, թե որեւէ մեկը կարող է այս օրակարգին դեմ խոսել»։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930