Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ երիտթեւից 11 անձ բերման է ենթարկվել

Ապրիլ 27,2022 23:35

Այսօր, Երեւանում իրականացված ցույցերի ժամանակ, բերման է ենթարկվել ՀՀԿ երիտթեւի 11 անդամ: Այդ մասին, Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը:

Երիտասարդներին ոստիկանության բաժանմունքներում պահել են երեք ժամ, ապա ազատ են արձակել՝ համապատասխան արձանագրություններ կազմելով: Երիտասարդներին, ինչպես արդեն պարզվել է ոստիկանության բաժանմունքներում, բերման են ենթարկել ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար:

«Մեզ հնարավոր չի լռեցնել, մեզ հնարավոր չի վախեցնել՝ ոչ մի տարբերակով, թե բերման ենթարկելով, թե ուժ կկիրառելով: Մենք շարունակելու ենք մեր պայքարը : Ամեն օր իրականացնելու ենք պայքարը, հիմա էլ ասում ենք «Ստոպ Նիկոլ»,- ոստիկանության Մաշտոցի բաժանմունքից դուրս գալուց հետո, մեզ հետ զրույցում ասաց ՀՀԿ երիտթեւի անդամ Հենրիխ Դանիելյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930