Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետը մասնակցել է համապետական շաբաթօրյակին

Ապրիլ 30,2022 12:35

Շիրակի մարզպետարանի աշխատակազմը մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ մասնակցել է համապետական շաբաթօրյակին։

Աշխատակիցները, մի քանի խմբեր կազմելով, մաքրման աշխատանքներ են իրականացրել Իսահակյան փողոցում և հարակից պուրակում։

Շիրակի մարզպետը, կարևորելով շրջակա միջավայրի մաքրությունն ու շաբաթօրյակների կազմակերպումը, լրագրողների հետ զրույցում նշել է, որ հատկանշական է նաև այն, որ համապետական շաբաթօրյակը համընկել է քաղաքացու օրվա հետ. «Յուրաքանչյուր երկրի քաղաքացի, այդ թվում նաև ՀՀ քաղաքացին, նախ պետք է լինի իրավագիտակից և հոգատար, իսկ հոգատարությունը սկսվում է մեր միջավայրի, մեր շրջապատի նկատմամբ ուշադիր լինելուց, երբ որ մարդ իր գործողություններով նպաստում է, որպեսզի մեր բակը, մեր քաղաքը, մեր պետությունը և, ընդհանրապես, մեր մոլորակը մաքուր լինի, կարծում եմ՝ սա հոգատարության լավագույն դրսևորումներից մեկն է»։

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930