Հայտնում ենք, որ այս պահին մայրաքաղաքում փակ փողոցներ, խաչմերուկներ ու տրանսպորտային հանգույցներ չկան:
ՀՀ ոստիկանություն
Հայտնում ենք, որ այս պահին մայրաքաղաքում փակ փողոցներ, խաչմերուկներ ու տրանսպորտային հանգույցներ չկան:
ՀՀ ոստիկանություն
Ես երեւի այն սխալ տպաւորութիւնը ունէի՝ թէ առավոտը քիչ թէ շատ վստահելի լրատուական աղբիւր է. այժմ կ’անդրադառնամ, որ դուք որեւէ հաղորդագրութիւն առանց ստուգման պարզապես կը վերարտադրէք, որ լեցուի ձեր լրահոսը։
Հարգելի Հայկ, մենք հրապարակում ենք թե ցուցարարներից ստացած տեղեկատվություն, թե պաշտոնական հաղորդագրությունները:
Հարգելի Աննա,
Վստահելի լրատուական միջոց ըլլալու համար չի բաւեր բոլոր կողմերէն եկող տեղեկութիւնները հրատարակել կարենալը. պէտք է նաեւ զանոնք ստուգել. երբ ես ոստիկանական հաղորդագրութիւնը կը կարդամ ձեր էջին, եւ Նոյն վայրկեանին ուղիղ եթերով փակ փողոցներ կը տեսնեմ, ամէնէն առաջ ձեր թերթի վարկն է որ կ՝ազդուի, ոչ ցուցարարինը ոչ ալ ոստիկանինը։
Հարգելի Հայկ, իսկ արդյոք Դուք չեք ընթերցել այդ հաղորդագրությունից հետո մեր թղթակիցների հոդվածները: Տվյալ հաղորդագրության ներքո ոստիկանության ստորագրությունն է՝ ոչ «Առավոտի»:
Շատ լաւ,
Ուրեմն հաճիք վերնագրին մէջ աւելցնել “ՀՀ Ոստիկանություն”, որ ընթերցողը զայն տեսնէ իբրեւ դուրսէն հաղորդագրութիւն, եւ ոչ՝ փաստ։
Օրինակ՝ “ՀՀ Ոստիկանություն. Երևանում այս պահին փակ փողոցներ չկան”
Ճիշտ դիտողություն է: Այդպես էլ կանենք, շնորհակալություն