Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Մայիլյան. Դեռ առաջ պետք է գան նոր ժամանակին համապատասխան լիդերներ, որոնց համար կարևոր կլինի միայն ազգային շահը. «Փաստ»

Մայիս 05,2022 11:06

ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Աննա Մայիլյանից հետաքրքրվում ենք՝ վերջին օրերի իրադարձությունները կարո՞ղ են հասարակության՝ անտարբերությունը հաղթահարելու ցուցիչը լինել:

«Մեր ժողովուրդը երբեք անտարբեր չի էլ եղել, ուղղակի հանգամանքները այնպես են դասավորվում, որ համազգային շարժման համար որոշակի պայմաններ են հարկավոր, նաև լիդերներ։ Դեռ առաջ պետք է գան նոր ժամանակին համապատասխան լիդերներ, որոնց համար այսուհետ կարևոր կլինի միայն ազգային շահը, և որոնք համապատասխան կրթություն կունենան»,-«Փաստի» հետ զրույցում հավաստում է Մայիլյանը։

Այս ծայրահեղ ծանր վիճակում կարևորվում է գաղափարի շուրջ համախմբվելու անհրաժեշտությունը, իսկ գաղափարը Արցախն է: «Ինչպես բոլոր պատմական դժվար ժամանակաշրջաններում, այնպես էլ այսօր, մեզ հարկավոր է միասնականություն։ Իմ կարծիքով, բոլոր քաղաքական առողջ ուժերը, որոնք մտահոգ են երկրի ճակատագրով, պետք է միավորվեն կարևորի շուրջ։ Չի կարելի կոչ անել ժողովրդին գնալ միայն այս կամ այն ուժի ետևից։ Բոլորը պետք է միավորվեն, իսկ թե ով կմտնի ապագա Ազգային ժողով կամ կառավարություն, արդեն հետոյի հարց է»,-նշում է մեր զրուցակիցը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031