Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԴԽ որոշումների բողոքարկման ընթացակարգի նախատեսման հարցը մատնանշվում է միջազգային գործընկերների կողմից

Մայիս 23,2022 21:12

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են Բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկման ընթացակարգի, Սահմանադրական դատարանին առնչվող բարեփոխումների ուղղությունների և դատաիրավական ռազմավարության բարեփոխումների ընթացքին վերաբերող հարցեր

Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ամփոփիչ քննարկում՝ դատաիրավական ռազմավարության ուղղությունների վերաբերյալ: Ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ամփոփիչ վերլուծական քննարկումներ են ծավալվել Բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկման ընթացակարգի նախատեսման, փաստահավաք գործունեության իրականացման համար անհրաժեշտ կառուցակարգերի ներդրման, Սահմանադրական դատարանին առնչվող բարեփոխումների ուղղությունների և դատաիրավական ռազմավարության բարեփոխումների ընթացքի ուղղություններով: Ռազմավարության մշակման և ընդունման գործընթացը հնարավորինս մասնակցային դարձնելու համատեքստում՝ գույքագրվել են քաղհասարակության ներկայացուցիչների կողմից բարձրաձայնված խնդիրները, դրանց ուղղությամբ հնչեցված առաջարկներն ու կարծիքները, ինչպես նաև նախանշվել են գործունեության հետագա ուղղությունները:

Փոխնախարար Մինասյանը քննարկման ընթացքում հատուկ արձանագրել է, որ ԲԴԽ որոշումների բողոքարկման ընթացակարգի նախատեսման հարցը մատնանշվում է միջազգային գործընկերների կողմից: Այդ ուղղությամբ արդեն իսկ կազմակերպվել է քննարկում ԲԴԽ անդամների և ՀՀ տարբեր ատյանների դատավորների հետ, որոնց արդյունքում՝ դիտարկվել է չորս հնարավոր տարբերակ՝ ԲԴԽ որոշման բողոքարկում ԲԴԽ մեծ պալատ, Սահմանադրական դատարան, Վճռաբեկ դատարան կամ նոր ստեղծվելիք անկախ մարմին:

Օրակարգի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև Դատաիրավական ռազմավարության բարեփոխումների ընթացքին և պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել ավելի ներառական ու լայն քննարկում՝ փաստահավաք գործունեության իրականացման համար անհրաժեշտ կառուցակարգերի ներդրման հնարավոր ուղղությունների բացահայտման նպատակով:

ՀՀ Արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031