Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ամփոփվել են թռչնամիս արտադրողների մոտ անասնահամաճարակային մշտադիտարկման արդյունքները. պատշաճորեն ապահովվել է սպանդանոցային մորթը

Մայիս 24,2022 18:50

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, երկրում գործող թռչնաֆաբրիկաներում տիրող իրավիճակը պարզելու նպատակով, անասնահամաճարակային մոնիթորինգ է իրականացրել Հայաստանի՝ թռչնամիս արտադրող գրեթե բոլոր խոշոր ընկերություններում և ոչ միայն:

Ըստ այդմ՝ «Վլադ Հակոբյանի անվան համակցված կերերի գործարան», «ԱՐԱՔՍ թռչնաֆաբրիկա» ՓԲ, «Արզնու տոհմային ԹԹԽ» ԲԲ, «Սյունիքի թռչնաֆաբրիկա», «Անի Ձու», «Ագրո Բիո պրոդուկտ», «Պռոեկտ Ինտեր Ինվեստ», «Արարատ», «Սպիտակի թռչնաբուծական ֆաբրիկա», «Արամուս», «Լուսակերտի Էլիտ», «Նավասարդ Ագրո», «ՀԱԳԱ», «ՍԱՆՓԱՈՒԵՐ», «Գնդևազ Փարմ», «Ոսկե ձու», «ՄՅԱՍ», «Վարանդ Գրուպ», «Գնթունիկ» և «Աշտարակ ձու» ՍՊ ընկերություններում, ինչպես նաև անհատ ձեռնարկատերեր Միքայել Ղևոնդյանի, Արամայիս Գրիգորյանի, Ջանիկ Գյորգյանի, Հովհաննես Գրեյանի, Վախթանգ Գրիգորյանի, Կորյունի Մարգարյանի, Արթուր Հարությունյան մոտ ուսումնասիրություն է կատարվել սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման, պահեստների, սառնարանային խցիկների՝ ջերմախոնավային ռեժիմի ապահովման համար անհրաժեշտ սարքերով և սարքավորումներով ապահովված լինելու, մակնշման ու փաթեթավորման՝ իրավական սահմանված նորմերին համապատասխանության, ինչպես նաև՝ սպանդնոցային մորթն ապահովելու շրջանակներում:

Արձանագրվել է, որ այս ընկերություններում պատշաճորեն ապահովվել է սպանդանոցային մորթը և թռչնամիսը իրացման ցանց է հասնում դրա սպանդանոցային ծագումը հաստատող Ձև 5 փաստաթղթի ուղեկցությամբ: Սանիտարահիգիենիկ նորմերն ու պահեստների, սառնարանային խցիկների՝ ջերմախոնավային ռեժիմները համապատասխանել են սահմանված նորմերին:

Որոշակի թերացումներ են հայտնաբերվել մակնշման ու փաթեթավորման գործընթացում, որոնք տեղում շտկվել են:

Մոնիթորինգի շրջանակներում ուսումնասիրվել են նաև թռչնի կերերը, որոնց նմուշները ներկայացվել են լաբորատոր փորձաքննության: Արդյունքները կհրապարակվեն:

ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և
հանրության հետ տարվող աշխատանքների բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031