Լրահոս
Օրվա լրահոսը

«Տասնամյակներով քարոզել են, որ ազգայնական գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է». Պատմության ուսուցիչ

Հունիս 02,2022 15:56

«Հայաստանի Հանրապետության ջրային պաշարների, ակունքների 40 տոկոսը մնացել է թշնամու վերահսկողության ներքո: Մասնավորապես խոսքը վերաբերում է Սյունիքի, Քարվաճառի հատվածում գտնվող ակունքներին, որտեղից սկիզբ են առնում Որոտանը, Արփան, Սեւանա լիճ թափվող բազմաթիվ աղբյուրներ, ու ամեն բան հիմա թշնամու վերահսկողության տակ է»,- «Հայելի» ակումբում նշեց Աբովյանի անվան թիվ 1 դպրոցի պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը:

«2020թ նոյեմբերի 9-ից հետո հաջորդ գարնանն ու ամռանը արդեն իսկ ջրերի խնդիր կար, ջրամբարների հետ կապված թերակատարում: «Ազգային օրակարգ» կուսակցությունը բազմիցս հայտարարել է, որ թյուրքական կողմն ունի մեկ նպատակ` դա հայության որպես գործոնի ոչնչացումն է, հայկականության գործոնը չպետք է լինի, դրա համար թյուրքական կողմն օգտագործում է տարբեր գործիքակազմեր»,-ասաց Հայկ Փայտյանը` խոսելով հիբրիդային պատերազմի մասին, որը նրա խոսքով` ենթադրում է ջրազրկում, քարոզչություն, խաղաղության պայմանագրի անվան տակ ժողովրդագրական լրջագույն փոփոխություններ Հայաստանում:

Պատմության ուսուցիչն ընդգծում է. «Բացառված տարբերակ է` չի կարող լինել խաղաղություն հայերի եւ թյուրքական տարրերի միջեւ»: Նա փաստում է, որ տարիներով միտումնավոր հետեւյալն են քարոզել. «Իբր մենք հայերս թույլ ենք, պիտի չունենանք ազգային իղձեր եւ երազանքներ, պետք է սպասարկենք օտարներին, իսկ օտարները կարող են լինել, օրինակ, թուրքերը եւ ցանկացածը, ասել են, որ իբր ազգայնական գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է…Այս ամեն ինչի փաթեթավորմամբ տեղի է ունեցել քարոզչական պատերազմ հայության դեմ, ու ցավոք որոշ առումով քարոզողները հաջողել են…

Այսօր հայտարարում են, որ որեւէ բան մեզ չի կարող շեղել խաղաղության օրակարգից, մինչդեռ նա, ում հետ պատրաստվում են խաղաղության, հայտարարում է, որ եւ Սյունիքն է իրենցը, եւ եւ Երեւանը եւ ամբողջ Հայաստանը: Սա պետք է հասցնել հայությանը քարոզչական եւ այլ միջոցներով…»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930