Լրահոս
Մուրճը եւ խաչը
Օրվա լրահոսը

«Մեր հետ չեք խորհրդակցել․ սա նահանջ է»․ ՔՊ պատգամավորը՝ դատական դեպարտամենտի ղեկավարին

Հունիս 02,2022 18:11

ՀՀ բարձրագույն դատական խորհրդում քննարկման է նախապատրաստվում Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կառուցվածքում փոփոխություններ անելը․ ըստ այդմ, առաջարկ կա, որ վարչական շրջաններում առանձին դատարաններ կարող են լինել՝ Երեւան քաղաքի մեկ դատարանի փոխարեն։ Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում ՀՀ 2021թ․ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Արմեն Հարությունյանը։

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը զարմացավ ու ասաց, որ նման մտադրության մասին իրենց հետ չեն խորհրդակցել․ «Սա որոշակի հետնահանջ է, որովհետեւ, ճիշտ հասկացեք, դատական համակարգը որոշակի կայունություն է սիրում։ Վերջին 15 տարին եթե ուսումնասիրենք, ամեն օր նոր․․․վերադառնանք հին մոդելին՝ առանց հասկանալու խնդիրնե՞րը։ Սա քննարկման ձեւաչափ չէ իհարկե, բայց ամեն վարչական շրջանում դատարան ունենալուն վերադառնալը՝ դատարանի նախագահ, աշխատակազմ, սա վերադարձ է 2007-08թթ․-ին»։

Պատգամավորն առաջարկեց առանձին քննարկել այս հարցը։ «Ես չասացի, թե այս ուղղությունը միակն է։ Ասացի, որ բոլոր միջոցառումների թվում ուսումնասիրվում է այդ առաջարկը։ Կազմակերպչական առումով գուցե նպատակահարմար լինի դատարանի այդ կառուցվածքն ընդունել։ Ուսումնասիրությունները չեն ավարտվել, բայց քանի որ այստեղ անկեղծ ենք խոսում, այդ առաջարկն էլ ասեցի (ծիծաղում է-հեղ)։ Այնպես չի, որ սա լուծման վերջին տարբերակն է»,-արձագանքեց Հարությունյանը։

Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց, որ անկեղծությունը գնահատելի է։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930