Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացել է Զավեն Հարությունյանը

Հունիս 02,2022 23:15

Մահացել է «Դիպված» հաղորդաշարի հեղինակ ու վարող Զավեն Հարությունյանը։ Տեղեկությունը հայտնում է Զավեն Հարությունյանի որդին` Հրանտ Հարությունյանը։

Զավեն Հարությունյանի հոգեհանգստը տեղի կունենա վաղը՝ հունիսի 3-ին, ժամը 18 :00-ին «Եդեմ» սգո սրահում: Հուղարկավորությունը՝ հունիսի 4-ին, ժամը 13:00-ին:

Ծնվել է 1952 թվականի սեպտեմբերի 29–ին, Երևանում։ 1969-74 թվականներին սովորել է Երևանի Վ.Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի ֆրանսիական բաժնում: 1960թ-ից պարբերաբար ներգրավվել է հայկական հեռուստատեսության տարբեր ծրագրերում, դերակատարումներով մասնակցել է մանկական ներկայացումներին, վարել է «Պատանի լենինյան» հեռուստահանդեսը, «ABC» երիտասարդական, «Ֆրանսերենի հեռուստադպրոց» հաղորդաշարերը:

2002թ. Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում հեղինակել և վարել է «Ակնթարթ» ծրագիրը: 2003թ-ից «Կենտրոն» հեռուստաընկերությունում հեղինակել և վարել է «Դիպված» հաղորդաշարը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930