Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Ինքս 3 սարք եմ ձեռք բերել եւ ծախսել 450 հազար դրամ, հիմա պետք է դրանք գցեմ աղբամանը և ձեռք բերեմ նորերը». բանկերը հրաժարվում են տնտեսվարողի ՀԴՄ-ների վրա պոստ-տերմինալ ակտիվացնել. «Ժողովուրդ»

Հունիս 03,2022 09:28

Հայաստանում տնտեսվարողները հայտնվել են անելանելի դրության մեջ. պատճառը հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքն է: «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող Սամսոն Գրիգորյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս խնդրին, ասաց. «Կենտրոնական բանկի պահանջով բանկերը հրաժարվում են տնտեսվարողի ունեցած ՀԴՄ սարքերի վրա պոստ-տերմինալ ակտիվացնել եւ պահանջում են գնել այլ մոդելի սարքեր, որոնք ներկրվել են արդեն թավշյա հեղափոխությունից հետո»։

Իսկ «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող Սամսոն Գրիգորյանը առաջարկում է պատկան կառույցներին խնդիրը մինչեւ հուլիսի 1-ը կարգավորել, հակառակ դեպքում տնտեսվարողները ստիպված են լինելու անհնազանդության ակցիաներ իրականացնել: «Հենց այդ ֆունկցիայի համար մի քանի տարի առաջ ՊԵԿ-ը ստիպողաբար բոլոր տնտեսվարողներին այս սարքը ձեռք բերել հրամայեց։ Բոլորը ստիպված եղան այս սարքի համար 100-150 հազար դրամ վճարել։ Ինքս երեք սարք եմ ձեռք բերել եւ ծախսել 450 հազար դրամ, հիմա պետք է դրանք գցեմ աղբամանը եւ եւս 450 հազար դրամով ձեռք բերեմ նոր երեքը»,- վրդովվեց մեր զրուցակիցը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930