Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդազարյանը գիտակցում է, որ եթե ինքը խորտակվում է, պետք է իր հետ խորտակի մյուս բոլորին․ Ս․ Սաֆարյան «Ա1+»

Հունիս 20,2022 23:30

«Տպավորություն է, որ եթե Ջհանգիրյանը չլինի, իշխանությունը 3  գործն էլ կհարուցի Վարդազարյանի դեմ»․ այս կարծիքին է ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, որն անդրադարձավ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած գաղտնի ձայնագրությանը, որտեղ ԲԴԽ նախագահի ներկայիս պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը փորձում է համոզել Վարդազարյանին՝ հրաժարվել պաշտոնից։

Ըստ քաղաքագետի, Ռուբեն Վարդազարյանը գիտակցում է, որ եթե ինքը խորտակվում է, պետք է իր հետ խորտակի նաև մյուս բոլորին, ովքեր փոխկապակցված են այդ գործընթացի հետ․

«Առաջիկա օրերին, մի քանի սկանդալային դեպքերի մասին կհրապարակենք Վարդազարյանի մասով»։

Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ Բարձրագույն դատական խորհուրդը նման կազմով իրավունք չունի գործելու․ «Սեռական բնույթի հայհոյանքներ, փողոցի լեքսիկոն․ սա աղետ է դատական իշխանության համար»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայկ համբարձումեան says:

    «Առաջիկա օրերին, մի քանի սկանդալային դեպքերի մասին կհրապարակենք Վարդազարյանի մասով»։

    Հա այսինքն ինքն ալ միայն այսօ՞ր յիշեց այս սկանդալային դէպքերը։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930