Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Ղազինյան. «Այդ սկանդալային ձայնագրությունը կատարվել է այն ժամանակ, երբ «Հայաստան» դաշինք դեռ չկար»

Հունիս 24,2022 23:40

Aravot.am-ը ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին խնդրեց մեկնաբանել, թե սկանդալային հայտնի ձայնագրության մեջ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը ինչո՞ւ կարող էր հնչեցնել իր անունը, ինչը հանրության մեջ ընդհանրապես «Դիմադրության» շարժման ու «Հայաստան» դաշինքի եւ իր անվան հետ կապված տարատեսակ դատողություններ անելու պատճառ է դարձել:

Արթուր Ղազինյանը հիշեցրեց, որ այդ ձայնագրությունը կատարվել է 2021 թվականի փետրվարին, երբ «Հայաստան» դաշինք չկար եւ երկու ամիս հետո պետք է ձեւավորվեր:

Այնպես որ, «Հայաստան» դաշինքի ներսում պառակտման մասին դատողությունները իմաստազուրկ են: Իսկ ինչ վերաբերում է իր անունը հնչեցնելուն, պատգամավորը մտածում է, որ պատճառը կարող է լինել այն, որ Ջհանգիրյանը եւ  իր հայրը՝ ճանաչված իրավաբան Գագիկ Ղազինյանը, գործընկերներ են եւ տասնամյակների մտերմություն են ունեցել:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930