Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի մարզում շարունակվում է շենքերի էներգաարդյունավետ արդիականացումը

Հունիս 29,2022 19:50

Սուբվենցիոն ծրագրով Տավուշի մարզի Բերդ քաղաքում մեկնարկել են Մաշտոցի 23 բազմաբնակարան շենքի ընդհանուր օգտագործման տարածքների նորոգման և էներգաարդյունավետության արդիականացման  աշխատանքները։

Այդ մասին Aravot.am-ին հայտնեցին Բերդի համայնքապետարանից։ Կատարվում  է շենքի տանիքի և արտաքին պատերի ջերմամեկուսացում, առաջիկայում կտեղադրվեն նաև էներգաարդյունավետ դռներ և պատուհաններ։ Արդյունքում՝ բնակարաններում 30-60%-ով կկրճատվեն սպառվող գազի և էլեկտրաէներգիայի ծավալները։ Բազմաբնակարան շենքում կբարձրանա նաև բնակարանների շուկայական արժեքը։

Համայնքապետարանից մեզ տեղեկացրեցին, որ ծրագրի ընդհանուր արժեքը 76 800 682 ՀՀ դրամ է, որից Կառավարության ներդրումը կազմում է 38 400 341 ՀՀ դրամ (50%), Բերդի համայնքապետարանի ներդրումը՝ 19 200 170,5 ՀՀ դրամ (25%), ՄԱԶԾ/ԿԿՀ-ի ներդրումը՝ 19 200 170,5 ՀՀ դրամ (25%):

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Բերդի համայնքապետարանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930