Լրահոս
Օրվա լրահոսը

Team Telecom Armenia-ն Tech Week Gyumri-ի գործընկերն է

Հուլիս 01,2022 14:39

Հուլիսի 2-4-ը Գյումրիում կանցկացվի Tech Week Gyumri 2022 միջոցառումների շարքը, որը մեկ վայրում կհամախմբի Հայաստանում գործող ՏՏ ընկերություններին ու մասնագետներին։ Տեխնոլոգիական համայնքին և այդ ոլորտ նոր մուտք գործող երիտասարդներին աջակցելու նպատակով այս տարի միջոցառմանը որպես գործընկեր միացել է նաև Team Telecom Armenia-ն։

«Մեր ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում մենք աջակցում ենք երկրում իրականացվող կրթական ու գիտական նախաձեռնություններին։ Վստահ եմ՝ Tech Week-ը կնպաստի Գյումրիում ՏՏ ոլորտի զարգացմանը, նոր թիմերի ստեղծմանն ու փորձի փոխանակմանը։ Բացի այս, միջոցառումը նպատակ ունի ապահովել մայրաքաղաքի ու մարզերի միջև համաչափ զարգացում, ինչը լիովին համապատասխանում է Team-ի տեսլականին»,- ասաց Team Telecom Armenia-ի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանը:

Tech week Gyumri-ի պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 2-ին՝ Գյումրու Դրամատիկական թատրոնում։ Միջոցառման ընթացքում իրար կհաջորդեն մասնագիտական կոնֆերանսներ, մրցույթներ, ինչպես պանելային քննարկումներ ամենատարբեր թեմաներով՝ ապակենտրոնացումից մինչև բիզնեսում մարդկային ռեսուրսների ու ստարտափների համար առաջին հաճախորդների դերի կարևորություն։

Հուլիսի 3-ին՝ ժամը 16:20-ին, «Գործատուի բրենդը որպես հաջողակ թիմեր կառուցելու գրավական» թեմայով պանելային քննարկման ընթացքում Team Telecom Armenia-ի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանը և Maeutica, Service Titan, AMD Armenia, Webb Fontaine, Instigate Mobile CJSC ընկերությունների ղեկավարները կկիսվեն բրենդեր ստեղծելու իրենց փորձով ու երջանիկ թիմեր ձևավորելու գաղտնիքներով։

Միջոցառման մուտքն ազատ է՝ նախապես գրանցումով։

Team Telecom Armeniaն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ Հանդիսանալով Հայաստանում հեռահաղորդակցության առաջին համակարգի ժառանգորդը՝ Team-ը ժամանակակից տեխնոլոգիաների հետ է համադրում առաջին կապի օպերատորի հարուստ փորձը։

Team Telecom Armenia-ի Հասարակայնության հետ կապերի ծառայություն`[email protected]

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031