Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանի գործով դատական նիստը հետաձգվել է

Հուլիս 01,2022 22:33

«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի գործով Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթ նստավայրում հերթական դատական նիստը հետաձգվել է: Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում տիկին Փոստանջյանը տեղեկացրեց. «Ներկա չէին իմ պաշտպանը եւ մեղադրող դատախազը: Հետեւաբար,  դատավոր Ռոբերտ Պապոյանը նիստը հետաձգեց մինչեւ ս/թ օգոստոսի 23-ը»:

Զարուհի Փոստանջյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի մարտի 15-ին Երեւան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Առաքելյան փողոցի թիվ 66 շենքին հարակից տարածքում գտնվող պուրակում տեղադրված Սողոմոն Թեհլիրյանի արձանի մոտ հասարակության բազմաթիվ անդամների ներկայությամբ ունեցած ելույթի ընթացքում դիտավորությամբ հնչեցրել է բռնությունը  հրապարակայնորեն արդարացնող կոչեր:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031