Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան․ «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նոր գյուղ ենք կառուցելու»

Հուլիս 07,2022 12:13

Կառավարության այսօրվա նիստում անդրադառնալով ջրամբարաշինությանը, մասնավորապես Կապսի ջրամբարին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ հույս ունենք գործընթացները մեր ծրագրածով կընթանան, որովհետեւ ջրային ռեսուրսների կառավարման խնդիր է։ «Այնտեղ մենք առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ նոր գյուղ ենք կառուցելու, եւ շատ կարևոր է, որ այս նախագիծը հաջող ընթանա եւ մենք այնտեղ կարողանանք 21-րդ դարի գյուղի մոդել ներդնել եւ քաղաքաշինական նոր կուլտուրա բերենք, որը կհամապատասխանի մեր այսօրվա ակնկալիքներին եւ պահանջներին»,-ասաց Փաշինյանը։

Գործադիրն այսօրվա նիստում հավանություն տվեց Կապսի ջրամբարի շինարարության համար գումար հատկացնելուն։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացնելով նախագիծն, ասաց՝ Կապսի ջրամբարի հետ կապված որոշակի գործընթաց կա․«Հիմա փաստաթղթերի ուսումնասիրության փուլում ենք եւ անհրաժեշտություն կառաջանա կանխավճար տրամադրել շինարարին՝ 3,5 մլրդ դրամ լրացուցիչ գումար»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Hy.wikipedia.org–ի լուսանկարում՝ Կապսի ջրամբարի անավարտ նախագծի տեղամասը, Շիրակի մարզ, Հայաստան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031