Լրահոս
Օրվա լրահոսը

«Հո առնետուղիներով չենք առաջնորդվելու երկրում․ էդ մարդիկ մարտահրավե՞ր են նետում մեզ»․ վարչապետը՝ խաղադրույքների գովազդների մասին

Հուլիս 07,2022 14:20

«Ես կառավարության նիստում քանի անգամ ասում եմ, որ խաղադրույքների թաքնված գովազդներ չլինեն, ուր գնում ես` այդպիսի գովազդ է: Չի կարելի։ Էդ մարդիկ չեն լսո՞ւմ, մարտահրավե՞ր են նետում մեզ»,-այս մասին այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա բավականին խիստ եւ վրդովված խոսեց նշված երեւույթի եւ իր հանձնարարությունը չկատարելու մասին․ «Ուր գնում ես՝ ճանապարհներին էսպես bet, bet, bet: Ասենք դա ի՞նչ է նշանակում: Ընդունեք օրենքը, եթե պետք է՝ օրենքում կոնկրետ բառերով նշեք, որ կոնկրետ բառերն արգելվում է գովազդել: Եվ եթե այդ ընկերություններն այդպիսի վերաբերմունք ունեն կառավարության կողմից վարվող քաղաքականության նկատմամբ, ուրեմն թող իրենք էլ զգան մեր հակադարձ վերաբերմունքը: Այսինքն, ստացվում է, որ օրենքն ընդունում ենք, հետո, կներեք, առնետի մի միջանցք ենք գտնում ու այդ առնետի միջանցքով գնում՝ ամբողջ հանրապետությունը հեղեղում: Դա ի՞նչ է նշանակում։ Ու ես ինչքա՞ն պետք է այդ թեմային անդրադառնամ: Խոսքը վերաբերում է ՏԿԵ նախարարությանը, ոստիկանությանը, ԱԱԾ-ին: Բա դուք չե՞ք անցնում էդ փողոցներում, չե՞ք տեսնում: Այսինքն՝ վարչապետը կառավարության նիստում ասում է, որ մեր քաղաքականությունն էս է, դուք էդ ճանապարհներով չե՞ք անցնում, չե՞ք ահազանգում, որ սենց իրավիճակ կա։ Թե՞ ձեր զեկույցն այն է՝ քանի որ օրենքի 6-րդ տողի 4-րդ ստորակետից հետո երկու հատ գծիկ կա դրված, այդ էդպես օրենսդրական խնդիր կա: Հո առնետուղիներով չենք երկրում առաջնորդվելու: Այդ ռեժիմը ո՞րն է, ասենք՝ կառավարության անդամներ, վարչապետին ենթակա մարմիններ, մարզպետներ, այսինքն` ինչ է նշանակում, որ պետք է վարչապետը գնա անձամբ առնչվի թեմայի հետ, հետո գրի՝ գիտեք ինչ, հիշո՞ւմ եք այսինչ օրը ես մի հատ սենց բան էի ասել, այսինչ փողոցում մի բան կա, որ դուք ամեն օր անցնում եք, առնչվում է այդ թեմայի հետ։ Ու ոչ մի ռեակցիա»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031