Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի կունենա Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնի փակման համերգը․ տոմսերի վաճառքից ստացված միջոցներն ուղղվելու են բարեգործությանը

Հուլիս 16,2022 11:52

Հուլիսի 19-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնի փակման համերգը, որի ժամանակ սպասվում են Վալենտին Սիլվեստրովի Իններորդ սիմֆոնիա և Կառլ Ջենկինսի Երգչախմբային պասակալիա ստեղծագործությունների համաշխարհային պրեմիերաները:

Ջենկինսի ստեղծագործությունը նվիրված է Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին։ Երեկոյի ընթացքում կհնչի նաև Տիգրան Մանսուրյանի Յոթ աղոթքը սուրբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթաշարից բարիտոնի, երգչախմբի և նվագախմբի համար (մենակատար՝ Ակսել Դավեյան, բարիտոն)։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը։ «Աղոթքներ» խորագիրը կրող համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Համերգը բարեգործական է. տոմսերի վաճառքից ստացված միջոցներն ուղղվելու են Վորլդ Վիժն Հայաստան բարեգործական կազմակերպությանը։ Ձեր մասնակցության շնորհիվ Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքներում դժվարին պայմաններում ապրող առնվազն 100 երեխա, այդ թվում՝ Արցախից տեղահանված երեխաներ, կապահովվեն դպրոցական պարագաներով։

Փառատոնը կազմակերպվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031