Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինի թղթային զրոյական տեղեկանք ներկայացնել նաև անշարժ գույքի առուվաճառքի գործընթացի մասով»

Հուլիս 19,2022 16:30 Share

Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը

Թղթային զրոյական տեղեկանք այլևս չի պահանջվի

Սույն թվականի մարտի 10-ին հայտնել էի, որ 01.04.2022 թ․-ից կվերացվի պարտավորությունների վերաբերյալ թղթային զրոյական տեղեկանք ներկայացնելու պահանջը ավտոմեքենայի առուվաճառքի, ինչպես նաև ավտոմեքենայի խոտանման գործընթացում։ Ինչը և կատարվեց։

Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ սույն թվականի հուլիսի 4-ից նույն կարգավորումները սկսել են գործել նաև անշարժ գույքի առուվաճառքի գործընթացի մասով։ Նոտարի մոտ կամ Կադաստրում գործարք կնքելիս քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինի թղթային զրոյական տեղեկանք ներկայացնել վերջիններիս։ Փոխարենը տվյալները հասանելի կլինեն էլեկտրոնային եղանակով։ Նախորդ շաբաթվա ընթացքում էլեկտրոնային եղանակով իրականացվել է 2033 հարցում։

Շնորհակալություն եմ հայտնում մեր՝ ՀՀ Կառավարության, ՀՀ ԿԱ Կադաստրի կոմիտեի, VX Soft և Best Soft ընկերությունների գործընկերներին կատարած աշխատանքի համար։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031