Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան փաստով Արմավիրի քննչական են հրավիրել գյումրեցի դասախոսին

Օգոստոս 02,2022 19:50

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան հանգամանքով պայմանավորված՝ այսօր որպես վկա Արմավիրի քննչական վարչություն են հրավիրել Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանին։

Արթուր Համբարձումյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Արմեն Գրիգորյանի մահվան թեմայով հարցազրույց եմ տվել, մի քանի պնդումներ եմ արել։ Այդ նույն պնդումները նաև արեցի Արմավիրի քննչական վարչությունում, որ Արմենի մահը սպանություն է եղել, կոլեկտիվ սպանություն։

Կոլեկտիվ ասելով՝ ի նկատի եմ ունեցել այն, որ ռեժիմը մարդուն հասցրել է մահվան, ամեն մարդ իր որոշակի դերակատարությունն է ունեցել․ ԱԱԾ-ն իր դերակատարությունն է ունեցել, դատական իշխանությունը՝ իր, վարչապետը իր դերակատարությունն է ունեցել։ Պատշաճ օգնություն ցույց չտվողները, երբ որ արդեն սպանում էին, իրենց դերակատարությունն են ունեցել։

Երբ հարցազրույց էի տալիս, ես այդ ժամանակ մեկնաբանում էի իմ ասածը, հիմա մեկ անգամ ևս հրավիրել են Արմավիրի քննչական վարչություն, որպեսզի մեկնաբանեմ  ասածս։

Այնտեղ նաև ասում էին, որ ես ասել եմ, թե Արմենին թույնել են։ Ինձ նաև այդ թեմայով էին հարցեր տալիս, ես իմ հարցազրույցը ևս մեկ անգամ իրենց ցույց տվեցի, քննիչին խնդրեցի, որ հարցազրույցը բացի, ևս մեկ անգամ լսի։ Բացեց, ևս մեկ անգամ լսեց, հաստատվեց, որ ես նման բան չեմ ասել, ես ուրիշ բան եմ ասում, իրենք փորձում են իմ խոսքը խեղաթյուրել։

Մոտ երկու ժամ քննեցին։ Սա Նիկոլ Փաշինյանի հերթական ոտնձգությունն է իմ նկատմամբ, մարդուն, որն իմ ընկերն է եղել, սպանում են, հասցնում մահվան,  մեզ պես մարդկանց էլ տանում են քննչական հարցաքննության։ Հասկանո՞ւմ եք սրանց մակարդակը»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031