«Մեր հասարակության մոտ կա թյուրըմբռնում, որ Սյունիք այցելելու ժամանակ պարտադիր պետք է թշնամու դիրքերով անցնեն։ Ես բոլորին հրավիրում եմ Գորիս, այստեղ անվտանգ է։ Մարդիկ կարող են գալ, բոլոր պայմանները ստեղծված են, մենք էլ հյուրասեր ժողովուրդ ենք։ Մենք առավել շատ պետք է ցանկանանք գնալ վայրեր, որոնք սահմանամերձ են, թշնամուն մոտ, որ թշնամին տեսնի՝ մենք պատրաստակամ ենք, մեր հողի վրա կանգնած։ Թշնամուց պետք չէ վախենալ»,- օգոստոսի 12-ին Գորիսի վերակառուցված Արտաշեսյան փողոցի եւ խաղահրապարակի բացման արարողության ժամանակ ասաց համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։



Համայնքի ղեկավարի խոսքով, այս պահին Գորիս համայնքում իրականացվում մոտ 2 մլրդ դրամի կապիտալ շինարարություն։ Չնայած Արտաշեսյան թաղամասը ամբողջովին ասֆալտապատվել է, կառուցվել է խաղահրապարակ, բայց նախատեսում են թաղամասի հարակից տարածքներն էլ վերանորոգել։

Կարդացեք նաև
Մեկ այլ նախագծով՝ քաղաքի հին պատմական կենտրոնի տեսքն են ուզում վերականգնել ու հիմա միաժամանակ երկու թաղամասում նորոգման աշխատանքներ են։ Վերանորոգվող թաղամասերից երկուսն էլ կոչվելու են Մխիթար Սպարապետի եւ Դավիթ Բեկի անուններով։



Բացի նոր փողոցի բացումից, բնակարանամուտ էր նաեւ Շուռնուխում։ 4 ընտանիք նոր բնակարան ստացավ։ Այս մասին ավելի մանրամասն՝ առաջիկայում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ



















































