Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Սարոյանը Հայրենիքն ընդունում էր որպես անսակարկելի սրբություն. Սեյրան Օհանյան

Օգոստոս 13,2022 22:00

ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ, պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը

Ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է Արցախյան առաջին ազատամարտի մասնակից, հրամանատար, բանակաշինության գործում իր անուրանալի ավանդն ունեցող ռազմական, քաղաքական գործիչ Սեյրան Սարոյանը, ով նաև մարտական, ծառայակից ընկեր է եղել ինձ համար։

Սեյրան Սարոյանը Հայրենիքն ընդունում էր որպես անսակարկելի սրբություն և պայքարել է Արցախի, Հայաստանի պաշտպանության, անկախության համար։ Միայն նրա հետ ճանապարհ անցած մարդիկ են տեսել` ինչպիսի նվիրումով, արագությամբ էր համախմբում հնարավոր ուժերն ու կատարում խնդիրը, որ դրվում էր իր առջև։

Ցավակցում եմ նրա մահվան կապակցությամբ և անկեղծ զորակցությունս հայտնում նրա ընտանիքին, բարեկամներին, ընկերներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031