Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների, պետության կողմից հիմնված հիմնադրամների ղեկավարներն այսուհետ եւս պետք է ներկայացնեն գույքի եւ ունեցվածքի մասին հայտարարագիր. «Ժողովուրդ»

Օգոստոս 19,2022 09:49 Share
haytararutyun

Պետական եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների, պետության կողմից հիմնված հիմնադրամների ղեկավարներն այսուհետ եւս պետք է ներկայացնեն գույքի եւ ունեցվածքի մասին հայտարարագիր։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նման փոփոխությամբ է հանդես եկել ՀՀ արդարադատության նախարարությունը, եւ այդ նախագիծը երեկ ընդունվել է կառավարության նիստում՝ չզեկուցվող նախագծերի թվում։ Ունեցվածքի եւ շահերի հայտարարագիր պետք է ներկայացնեն նաեւ նրանց ընտանիքի անդամները։ Հիմնավորման մեջ նշվում է, թե նրանք հաճախ մասնակցում են տարբեր մրցույթների, եւ կարող է լինել շահերի բախում։ Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաեւ ընդլայնել փոխկապակցված անձանց շրջանակը։

Առաջարկվող կարգավորման շրջանակում այն ներառում է ոչ միայն ազգակցական կապերով կապված մարդկանց, այլեւ ոչ ազգակցական սերտ անձնական հարաբերությունների մեջ գտնվող անձանց, առեւտրային իրավաբանական անձանց եւ այլն։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել