Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Սա միջանկյալ բարձրացում է. 2023 թ. հունվարի 1-ից ևս մեկ անգամ թոշակները կվերանայվեն, ինչպես հայտարարվել է. Բաբկեն Թունյան

Օգոստոս 25,2022 10:21

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան գրառումը

Ինչպես արդեն հայտարարվեց, 2022թ. սեպտեմբերի 1-ից կբարձրացվեն կենսաթոշակները և նպաստները:

Քանի որ աչքովս ընկան որոշ հեգնական և քննադատական գրառումներ, որոշ պարզաբանումներ ներկայացնեմ կենսաթոշակների վերանայման վերաբերյալ:

  • 3000 հազար դրամով (18 հազարից 21 հազար) ավելանում է ոչ թե միջին, այլ ՀԻՄՆԱԿԱՆ (բազային) կենսաթոշակի չափը, որի հիման վրա հաշվարկվում է աշխատանքային կենսաթոշակը:

Այսինքն, այն հիմնական թոշակը, որի վրա կախված ստաժից գործակիցներ են կիրառվում, և մարդը ստանում է ավելի շատ: Սա նշանակում է, որ միջին կենսաթոշակն ավելանում է ԱՌՆՎԱԶՆ 3000 դրամով:

  • Բացարձակ առումով 3000 դրամն իհարկե մեծ թիվ չի թվում, սակայն տոկոսային առումով սա նշանակում է 16.6% բարձրացում, ինչը քիչ չի:
  • Սա միջանկյալ բարձրացում է՝ սեպտեմբերի 1-ից: 2023 թվականի հունվարի 1-ից ևս մեկ անգամ թոշակները կվերանայվեն, ինչպես հայտարարվել է:

Կառավարությունը իր 2021-2026թթ. ծրագրով խոստացել է, որ մինչև 2026 թվականը

միջին կենսաթոշակը բարձր կլինի սպառողական զամբյուղի արժեքից,

իսկ նվազագույն կենսաթոշակը՝ պարենային զամբյուղից:

ԱՆԿԱԽ ՆՐԱՆԻՑ, թե որքան կարժենան պարենային և սպառողական զամբյուղները:

  • Սա նշանակում է, որ կենսաթոշակներն ավելի արագ են աճելու, քան սպառողական զամբյուղի արժեքը:
  • Սա նշանակում է, որ թոշակառուն իր թոշակով կկարողանա հոգալ գոնե մինիմալ կարիքները:

Որքան էլ ոմանց սա դուր չգա, որքան էլ նեղվեն, որ կառավարությունը անելու է այն, ինչ իրենց 20 տարի չի հաջողվել, մենք ամեն ինչ անելու ենք, որ դա իրականություն դառնա:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031