Լրահոս
Օրվա լրահոսը

Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան. Ստեփանակերտի թթվածնային սարքավորումների արտադրամասում բռնկված հրդեհը մասնակի մեկուսացվել է

Օգոստոս 25,2022 17:26 Share

Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծ 20 հասցեում գործող թթվածնային սարքավորումների արտադրամասում հրդեհ է բռնկվել, որի արդյունքում պայթել են բարձր ճնշմամբ տարաներ։

Տեղեկացնում ենք, որ ԱԻՊԾ հրշեջ-փրկարարները մասնակի մեկուսացում են իրականացրել, և աշխատանքներ են տարվում հրդեհը լիամարելու ուղղությամբ։

Հորդորում ենք խուճապի չմատնվել։

Իրավիճակը վերահսկվում է։

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

Հ.Գ. Ավելի վաղ ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել էր՝ նախնական տվյալներով՝ տուժածներ չկան:


 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել