Լրահոս
Օրվա լրահոսը

44-օրյա պատերազմին առնչվող հանցագործության մասին դատախազությունը ստացել է 226 դիմում

Սեպտեմբեր 09,2022 15:25
dataxazutyun text

Դատախազությունը 2016թ.-ից 2022թ.-ի հունիսը ներառյալ, ստացել է 71455 դիմում-բողոք: 1038 դիմումի քննարկման արդյունքում նախաձեռնվել են քրեական վարույթներ: 2020թ.-ի 44-օրյա պատերազմին առնչվող հանցագործության մասին դատախազությունը ստացել է 226 դիմում:

19 դիմումի հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ: 2-ը ուղարկվել է արդեն իսկ առկա քրեական վարույթին կցելու և համատեղ ընթացքը լուծելու համար:

Դատախազությունը 44-օրյա պատերազմին առնչվող հանցագործության մասին ստացել է 42 հաղորդում: 17-ով նախաձեռնվել են քրեական վարույթներ: 12 հաղորդում համապատասխան քրեական վարույթի շրջանակում քննության առարկա դարձնելու համար ուղարկվել է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն:

ՀՀ դատախազությունում 2016-ից մինչև 2022թ.-ի հուլիս կազմակերպվել է քաղաքացիների 11258 ընդունելություն: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մոտ կազմակերպվել է 59 ընդունելություն:

Գլխավոր դատախազի տեղակալների մոտ՝ 66 Գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանի մոտ՝ 243 Դատախազության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման բաժնում` 307 ընդունելություն:

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930