Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի վերջո, ցանկացած խելահեղություն մի օր ավարտվում է». Անդրեյ Մակարեւիչ

Սեպտեմբեր 09,2022 17:05

STARMUS-ի շրջանակում Հայաստան այցելած հայտնի արտիստների թվում է նաեւ Անդրեյ Մակարեւիչը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա բացառիկ հետաքրքիր է որակել գիտության եւ արվեստի STARMUS փառատոնը. «Ոչ ոք նման բան դեռ չի արել: Եղել են երաժշտության մեծաթիվ փառատոներ, գուցե որոշները լավ, որոշները ոչ այնքան, բայց բոլորն էլ նման են եղել իրար: Բազմաթիվ գիտական հանդիպումներ էլ են եղել: Եվ որպես կանոն՝ նեղ մասնագետների շրջանակի համար: Ես այստեղ ցնցված էի այն բանից, որ գիտնականների դասախոսությունների ժամանակ ահռելի թվով մարդիկ էին ներկա»:

Նա Երեւանը որակել է աշխարհի հնագույն երկրներից մեկի հնագույն մայրաքաղաք:

Մակարեւիչը եղել է նաեւ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանում, ինչի վերաբերյալ ասաց, որ մեղք կլիներ այնտեղ չայցելելը:

Խոսելով իր` Իսրայել տեղափոխվելու մասին, նշեց, որ իրեն դուր է գալիս այնտեղ ապրելը, որտեղ ծնվել է նաեւ որդին:

Ինչ վերաբերվում է իր` արտասահմանյան գործակալ «կարգավիճակին», այս մասին էլ Մակարեւիչն ասել է, որ նման քայլերով իշխանությունները ցանկանում են ստորացնել մարդկանց, ինքն էլ առանձնապես ցնցումների մեջ չի ընկնում այդ կարգավիճակից:

Մակարեւիչը Հայաստան տեղափոխված իր բոլոր հայրենակիցներին հաջողություն մաղթեց, նաեւ հաջողություն մաղթեց բոլոր նորմալ մարդկանց, որոնք մնացել են հայրենիքում. «Ի վերջո, ցանկացած խելահեղություն մի օր ավարտվում է, չի կարող անվերջ ձգվել»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930