Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԻՖԱ-ն արձագանքել է Արսեն Զաքարյանին Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես գալու թույլտվություն տալու մասին լուրին

Սեպտեմբեր 23,2022 17:01

Լրատվամիջոցներում կրկին լայնորեն տարածվում է, թե ՖԻՖԱ-ն կարող է Մոսկվայի «Դինամոյի» եւ Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զաքարյանին թույլատրել փոխել մարզական քաղաքացիությունը եւ հանդես գալ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կազմում:

«Կան որոշակի կանոններ, որոնք կարգավորում են ազգային հավաքականի խաղերին մասնակցելու իրավունքը: Գոյություն ունեն նաեւ մարզական քաղաքացիությունը փոխելու մասին հայտ ներկայացնելու կանոններ: Ուղեցույցում ներկայացված է իրավական գործողությունների եւ փաստաթղթերի ներկայացման ամբողջական նկարագիրը, որոնք անհրաժեշտ են այլ երկրի ազգային հավաքականում հանդես գալու ցանկացած կանոնի կամ հարցման համար»,- նշել են ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930