Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Սարգսյան. «Մեր սուվերեն տարածքում ադրբեջանական զորքերի գտնվելը գյուղատնտեսական աշխատանքների վրա բացասական ազդեցություն է թողնում»

Սեպտեմբեր 29,2022 19:50

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմական գործողությունների հետեւանքով Գեղարքունիքում ստեղծված իրավիճակին ծանոթանալու նպատակով կազմակերպված դիվանագետների եւ լրագրողների շրջայց ավարտին հրավիրված մամուլի ասուլիսում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ասաց. «Դուք անձամբ տեսաք, թե ինչպիսի ավերածություններ են պատճառվել  բնակավայրերին: 148 բնակարան վնասվել է Սոթք բնակավայրում, 12-ը՝ Կութում եւ 2-ը՝ Վերին Շորժա բնակավայրում»:

Մարզպետը նաեւ նշեց, որ այս պահի դրությամբ գրեթե բոլորի մասով  ունեն գնահատված կարիքների թերթիկներ, որ Սոթքում յոթ տուն ամբողջությամբ ավերված է եւ նորերի կարիք կա, որ մնացածի մասով կարիքներն արդեն գնահատված են եւ առաջիկա օրերին գումարները կփոխանցվեն բնակիչներին, որպեսզի իրենք սկսեն իրենց բնակարանների վերականգնման աշխատանքները:

«Այդ օրերին 12 բնակավայրերի, նաեւ Ճամբարակ խոշորացված համայնքի բոլոր դպրոցներում դասապրոցես չի իրականացվել: 7072 աշակերտ դպրոց չի հաճախել, 897 երեխա չի գնացել մանկապարտեզ եւ նախակրթարան: Այս պահին 12 դպրոցներում դասապրոցեսներ չեն իրականացվում՝ նկատի ունենալով անվտանգության խնդիրները: Մեր սուվերեն տարածքում ադրբեջանական զորքերի գտնվելը գյուղատնտեսական աշխատանքների վրա է բացասական մեծ ազդեցություն թողնում: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած այս տարի 3 հազար հեկտար ցանքատարածք այս պահին չի մշակվում, վտանգված է նաեւ այդ ցանքատարածքներում բերքահավաքի իրականացումը»,-ասաց նա:

Սակայն մարզպետ Կարեն Սարգսյանը վստահեցրեց, որ գեղարքունիքցին երկու ոտքով ամուր կանգնած է իր հողի վրա եւ պատրաստ է մինչեւ վերջ կանգնել ու պայքարել իր հողի համար:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930