Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչպես շատերն այսօր կատակում էին՝ մի քիչ էլ որ երկար խոսեր, Ղարաբաղի հարցը Նիկոլը կգցեր ոչ թե Սերժի ու Ռոբերտի, այլ Տիգրան Մեծի գրպանը»․ Արմեն Աշոտյան

Հոկտեմբեր 05,2022 23:33

«Կապիտուլյանտն անտանելի է դարձել, և միակ ելքը կապիտուլյանտի քաղաքական մահն է»,- քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Ուղիղ եթերի առիթը Նիկոլ Փաշինյանի՝ այսօր ՀՀ Աժ-ում տեղի ունեցած ելույթն էր։ Արմեն Աշոտյանը նշեց․ «Իր ընտանեկան օրաթերթում հավաստի աղբյուր կեղծանունով ստեղծագործող Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում էր, և իր հերթական մանիպուլյատիվ ստերը թափեց նախկինների վրա։ Նա այդ կեղծիքներով փորձում է  մեր ժողովրդի միամիտ հատվածների մոտ տպավորություն ստեղծել, որ ամեն ինչ կորած է, ամեն բան տված էր, ես ի՞նչ իմանայի 2018-ին․․․Ինչպես շատերն այսօր կատակում էին՝ մի քիչ էլ որ երկար խոսեր, Ղարաբաղի հարցը կգցեր ոչ թե Սերժի ու Ռոբերտի, այլ Տիգրան Մեծի գրպանը»։

Ըստ Արմեն Աշոտյանի՝ Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո փորձում է երկու բան անել։ Այս առիթով նա մանրամասնեց․ «Փորձում է մաքրել իր ճակատի վրայից այդքան խորը մխրճված կապիտուլյանտի խարանը։ Նոյեմբերի 9-ից հետո Ալիևի ձեռքերից արյունն է մաքրում, անտեսել է Ադրբեջանի բանտերում տառապող տղաներին։ Սեպտեմբերի 13-ի ագրեսիայից դեռ ունենք ռազմագերիներ, 2020-ի Խծաբերդի առեղծվածային դեպքերից ունենք ռազմագերիներ։ Նիկոլ Փաշինյանն այսպիսով հիմնավորում է իր հետագա դավաճանությունները։ Հիմնավորում է իր հետագա քայլերը, որոնք փորձում է փաթեթավորել խաղաղության դարաշրջանի անվան ներքո։ Իրականում ուզում է ավարտել Արցախի հանձնման գործընթացը և սկսել ՀՀ-ի հանձնման գործընթացը»։

1999-ի ԵԱՀԿ ստամբուլյան հռչակագրի հետ կապված Նիկոլ Փաշինյանի կողմից արված շահարկումներին անդրադառնալով՝ Արմեն Աշոտյանն ասաց․ «Ստաբուլում ԵԱՀԿ 56 անդամ երկրների ղեկավարները ընդունել են փաստաթուղթ, և ամեն կոնֆլիկտ իր ձևով նկարագրվել է։ Ստամբուլյան ռեզոլյուցիան համարվում է հայկական դիվանագիտության հաջողությունը։ Երկու տարի առաջ՝ Լիսաբոնում կանխելու հակահայկական փաստաթուղթը ՀՀ-ն ստիպված էր վետո դնել այդ հռչակագրի վրա։ Իսկ Ստամբուլում ամեն մի կոնֆլիկտ այդ ժամանակ գոյություն ունեցող ստանում է իրենց բնութագրերը։ Բոլոր այդ կոնֆլիկտներում ամեն ինչ գրված էր տարածքային ամբողջականության տրամաբանության մեջ։ Միակ կոնֆլիկտը, որի նկատմամբ հայկական դիվանագիտությունը հասել էր նրան, որ չկար այդպիսի ձևակերպում, ԼՂ խնդիրն էր, որտեղ հղում չկար այն մասին, որ կողմերը ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ԼՂ հակամարտության համատեքստում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31