Լրահոս
Օրվա լրահոսը

Ու՞մ են դանակահարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում

Հոկտեմբեր 24,2022 18:50

Aravot.am-ի տեղեկություններով, կիրակի՝ հոկտեմբերի 23-ին արտառոց միջադեպ է գրանցվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Զբոսանքի ժամանակ՝ զբոսաբակում, պատիժ կրող անձանցից մի քանի հոգի ծեծել ու դանակով հարվածել են 5-րդ մասնաշենքի «զոն նայող» Ա․-ին։ Վերջինիս երեկ տարել են քաղաքացիական հիվանդանոց, վիճակը գնահատվում է բավարար։

Այս պահին «Արմավիր» ՔԿՀ-ում ուժեղացված ծառայություն է իրականացվում, պարզվում են դեպքի պատճառները։

Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը։ «Տեղի է ունեցել միջադեպ՝ կտրող-ծակող գործիքով, նախաքննական մարմինը զբաղվում է միջադեպի հանգամանքներով»,-ասաց տիկին Նավիկյանը՝ այլ մանրամասներ չներկայացնելով։ Այն հարցին, թե արդյո՞ք տուժողը  դեռ հիվանդանոցում է՝ Նոնա Նավիկյանը պատասխանեց, որ «տուժած կալանավորն այժմ «Արմավիր» ՔԿՀ-ում է»։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31