Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Բաբալարյան. «Ես ուզում եմ, որ ֆիզկուլտ ինստիտուտի շուրջը հավաքվեն այն մասնագիտությունները, որոնք պետք է սպորտին օգտակար լինեն»

Հոկտեմբեր 25,2022 17:59

Քանի որ ՀՀ ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի եւ ըմբիշների մասնակցությամբ ասուլիսում խոսվեց նաեւ մարզիկների հետմրցումային վերականգնման, հոգեբանական որոշ խնդիրների մասին, Aravot.am-ը պարոն Բաբալարյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիքի է Ֆիզկուլտուրայի եւ Բրյուսովի ինստիտուտները մանկավարժական համալսարանին միավորելու՝ կառավարության նախագծի մասին՝ նկատի ունենալով այն, որ ֆիզկուլտուրայի մայր բուհը միակ ոլորտային բուհն է, որ պատրաստում է համապատասխան մասնագետներ:

«Գիտե՞ք, մի շրջանակ կա, որտեղ բոլորը մտնում են սպորտի մեջ: Դա ձեր ասած հոգեբանությունն է, ֆիզիոլոգիան եւ ու էլի այլ ոլորտներ: Եթե այդ ամենը կարելի է ձեւակերպել սպորտի շուրջ, դա նորմալ է, բայց եթե իրավաբանականը բերեն ֆիզկուլտ ինստիտուտ, ես միտք չեմ տեսնում: Ես ուզում եմ, որ ֆիզկուլտ ինստիտուտի շուրջը հավաքվեն այն մասնագիտությունները, որոնք պետք է սպորտին օգտակար լինեն: Իսկ եթե սպորտին օգտակար չեն լինելու, միտքը ո՞րն է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31