Լրահոս
Օրվա լրահոսը

Սիսիանում շարունակվում է քաղաքական քաոսը

Հոկտեմբեր 26,2022 13:14

Սեպտեմբերի 25-ին կայացած Սիսիանի համայնքի ավագանու համամասնական ընտրություններում մանդատ ստացած 3 քաղաքական ուժերի ներկայացուցիչները շարունակում են ներկայացնել ինքնաբացարկի դիմումներ։

Հիշեցենք՝ 21 մանդատներից 8-ը ստացել էր «Քաղաքացիական պայմանագիրը», 5 մանդատ՝ «Աշխատանք եւ Արդարություն» դաշինքը, 4 մանդատ՝ «Ապրելու երկիրը», 2-ական մանդատ՝ «Մեկ Հայաստան» եւ «Հանուն Հանրապետության» կուսակցությունները։ Չնայած, հոկտեմբերի 12-ին կայացած ավագանու առաջին նիստում 9 ձայներով համայնքի ղեկավար ընտրվեց իշխող կուսակցության ներկայացուցիչը՝ Արմեն Հակոբջանյանը, բայց նա չկարողացավ գործող կարգի համաձայն՝ ավագանու նիստում երդում տալ բնակիչներին։ Ավագանու 2 նիստերը չկայացան քվորում չլինելու պատճառով։ «Մեկ Հայաստանը», «Ապրելու երկիրը» եւ «Աշխատանք եւ Արդարություն» դաշինքը հայտարարել են մանդատներից հրաժարվելու մասին։ Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հոկտեմբերի 18-ի որոշմամբ «Ապրելու երկրից»՝ 29, «Մեկ Հայաստանից»՝ 7, «Աշխատանք եւ արդարություն» դաշինքից 23 ավագանու անդամի գրանցումն ուժը կորցրած ճանաչվեց։

Երեկ հոկտեմբերի 25-ին կայացած թիվ 34 ԸԸՀ-ի արտահերթ նիստի օրակարգում կրկին ինքնաբացարկ ներկայացրած թեկնածուների հարցն էր։ Այսպիսով, «Ապրելու երկիր» կուսակցության ընտրացուցակում գրանցված 42 թեկնածուից 38-ը մանդատից հրաժարվել են։ 4 հոգի մանդատ ստացած ավագանու անդամներ են, որոնք ինքնաբացարկի մասին դիմումները պետք է ներկայացնեն համայնքի ղեկավարին։

«Աշխատանք եւ Արդարություն» դաշինքի 62 թեկնածուից, բացի մանդատ ստացած 5 անդամից, եւս 5 անդամ դեռ բացարկի դիմում չեն ներկայացրել։ «Մեկ Հայաստանի»՝ 39 թեկնածուից 36-ի գրանցումը եւս ուժը կորցրած է ճանաչվել․ 3-ից՝ 2–ը մանդատ ստացած անդամներն են։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31