Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդգծվել է, բժշկական մասում բժշկական անձնակազմի համար անհրաժեշտ պայմանների ապահովման կարևորությունը

Հոկտեմբեր 26,2022 20:02

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ՄԻՊ գրասենյակի և դիտորդների խմբի ներկայացուցիչների հետ «Աբովյան» ՔԿՀ-ում անցկացրել է համատեղ հանդիպում

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի նախաձեռնությամբ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել հիմնարկում արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների դիտարկման և բարձրաձայնված հարցերի համատեղ քննարկմանը նվիրված հանդիպում՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Փոխնախարար Արփինե Սարգսյանի և Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանի ուղեկցությամբ ՄԻՊ գրասենյակի և Դիտորդների խմբի ներկայացուցիչները տեղում դիտարկել են իրենց կողմից արձանագրված խնդիրների լուծման ընթացքը, հետևել այնտեղ ընթացող՝ ազատազրկված անձանց պահման պայմանների բարելավմանն ուղղված կապիտալ վերանորոգման աշխատանքներին:

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանը ներկայացրել է բժշկական օգնության և սպասարկման ոլորտում առկա իրավիճակը, կատարված փոփոխությունները:

Առանձնակի կարևորվել է այն, որ հիմնարկի բարելավմանը միտված շինարարական լուծումները պետք է բոլոր մասնաշենքերում հարմարեցված լինեն նաև հաշմանդամություն, այդ թվում՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար: Ըստ այդմ՝ տրվել է հստակ հանձնարարական դրանց հաշվառմամբ ձևավորվել առաջիկա շինաշխատանքների պլանը: Ընդգծվել է, բժշկական մասում բժշկական անձնակազմի համար անհրաժեշտ պայմանների ապահովման կարևորությունը:

Շրջայցից հետ հիմնարկում կայացել է համատեղ քննարկում, որի շրջանակներում դիտարկվել են ազատությունից զրկված անձանց սննդի ապահովմանը, լոգանքին, լվացքի կազմակերպմանը, անկողնային պարագաների լրացուցիչ տրամադրմանը, բժշկական օգնության և սպասարկմանն առնչվող մի շարք հարցեր:

Քննարկման մասնակիցներին ներկայացվել են արդեն իսկ բարձրացված հարցերի ուղղությամբ ձեռնարկված քայլերը:

Փոխնախարար Սարգսյանն արձանագրել է, որ շինարարական երկրորդ փուլով այն աշխատանքները, որոնք առաջին փուլում չեն ընդգրկվել, կհասցվեն իրենց տրամաբանական ավարտին՝ այդպիսով ապահովելով ամբողջ հիմնարկի բարեկարգումը թե՛ ազատազրկվածների, թե՛ աշխատակիցների տեսանկյունից:

ՄԻՊ գրասենյակի և Դիտորդների խմբի ներկայացուցիչները ողջունել են հանդիպման ձևաչափը և պատրաստակամություն հայտնել աջակցելու առկա հարցերի լուծմանը:

ՄԻՊ գրասենյակի և Դիտորդների խմբի ներկայացուցիչները փաստել են, որ հիմնարկում գրանցվել են շոշափելի և դրական փոփոխություններ, նշել են, որ դեռևս լուծման ընթացքում գտնվող հարցերը պետք է ուշադրության կենտրոնում պահել և ապահովել դրանց հասցեագրումը: Ներկայացուցիչները նշել են, որ փոփոխությունները պետք է ինստիտուցիոնալացված բնույթ ունենան:

Հանդիպման ավարտին քրեակատարողական հիմնարկին տրվել են համապատասխան հանձնարարականներ: Դրանց կատարման ընթացքին համատեղ հետևելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

 

ՀՀ Արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31