Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոկտեմբերի 27-ը ծանրագույն հարված հասցրեց մեր պետականությանը, մեր պետությանը, իհարկե, ուղիղ կապ կա Հոկտեմբերի 27-ի եւ այսօրվա իրավիճակի միջեւ». Ստեփան Դեմիրճյան

Հոկտեմբեր 27,2022 17:42

Այսօր Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի եւ ՔՊ պատգամավորների հետ ծաղիկ խոնարհեցին ԱԺ այգում տեղադրված Հոկտեմբերի 27-ի զոհերի հուշարձանի մոտ:

Լրագրողների հետ զրույցում հարցին՝ շատերն ասում են՝ այն, ինչ տեղի ունեցավ 23 տարի առաջ, ուղիղ կապ ունի այսօրվա Հայաստանի իրավիճակի հետ, դուք կապ տեսնո՞ւմ եք՝ Ստեփան Դեմիրճյանը պատասխանեց. «Այն առումով, որ դա ծանրագույն հարված հասցրեց մեր պետականությանը, մեր պետությանը, իհարկե, կա ուղիղ կապ: Հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետեւանքները իրենց զգացնել են տալիս առ այսօր միանշանակ: Եվ գործի բացահայտումը պետք է ոչ միայն հարազատներին, դա պետք է մեր պետությանը, մեր ժողովրդին: Նախկինում մենք բազմիցս ենք ասել, որ կոծկվեց ըստ էության գործը: Հիմա ես զերծ կմնամ, սպասենք, տեսնենք ինչ կասի ԱԱԾ-ն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31