Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթությունը մեր համագործակցության ամենակարևոր ոլորտներից է․ Ֆրանսիայի դեսպան

Հոկտեմբեր 31,2022 21:12

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն այսօր հանդիպում է ունեցել Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի հետ։ Համայնքապետը կարևորեց Ֆրանսիայի հետ ունեցած բարեկամական կապերի ամրապնդումը և ներկայացրեց հնարավոր նոր համագործակցության ոլորտները։

Դեսպան Անն Լույոն իր հերթին ողջունեց Ֆրանսիայի Վալանս քաղաքի և Իջևանի միջև հաճախակի կազմակերպվող փոխայցելությունները։

«Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար և ասել, որ ողջունելի է Իջևանի և Վալանսի միջև հաստատված ամուր բարեկամական կապը։ Հենց Վալանսի քաղաքապետից տեղեկացա, որ Հայաստանում՝  մասնավորապես Իջևանում, դեռևս մանկապարտեզի տարիքից ուսուցանում են ֆրանսերեն լեզուն։ Մեզ համար կրթությունն այն կարևոր և առաջնային ոլորտն է, որի շուրջ պետք է ձևավորենք մեր համագործակցությունը։ Պատահական չէ, որ այսօր մեր համատեղ ջանքերով Իջևանում կբացվի գյուղատնտեսական քոլեջ։ Այն կնպաստի տեղի երիտասարդների մասնագիտական որակի բարձրացմանը, իսկ գյուղատնտեսության զարգացումը կնպաստի նաև արտագաղթի նվազեցմանը»,-նշեց դեսպանը։

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31