Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Ի՞նչ 10 մլրդ, կներեք, որ ձեզ ձայն տամ, կպատասխանեք». Գեւորգ Պապոյանը բարկացավ, նկատողություն արեց ԲՏԱ նախարարին

Նոյեմբեր 01,2022 18:55

«Ձեր նախարարության բյուջետային ծրագրերը հիմնականում աչքի են ընկնում արդյունքային չափորոշիչների բացակայությամբ: Օրինակ, 11.19 ծրագիրը, որը երեւի ձեր ամենամեծ ծրագիրն է, 2022-ին դրա համար հատկացվել է 5,2 մլրդ դրամ, այս տարվա համար 6,85 մլրդ դրամ ու դրա դիմաց 0 արդյունքի չափորոշիչ կա: Ի՞նչ տրամաբանությամբ եք ներկայացրել այս հայտը ու ի՞նչ տրամաբանությամբ է ֆիննախը սրան հավանություն տվել: Խորհրդարանը ի՞նչ տրամաբանությամբ պետք է սրան հավանություն տա՞»,- այսօր ԱԺ-ում 2023-ի պետբյուջեի քննարկման ժամանակ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը նկատողություն արեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանին:

Նա ժամանակ խնդրեց՝ թվերը բացելու համար, հետ ասաց, որ դա ռազմարդյունաբերությանն է վերաբերում, գաղտնի տվյալներ են, դրա համար էլ չեն գրել: Նախարարության աշխատակիցներից մեկը փորձեց տեղից հուշել, Պապոյանը բարկացավ. «Ի՞նչ 10 մլրդ, կներեք, որ ձեզ ձայն տամ, կպատասխանեք տեղից»:

Պապոյանը հարցրեց նաեւ. «Կիբերանվտանգության, ինովացիոն տեխնոլոգիաների, կապի, փոստի, համացանցի եւ տիեզերական ծրագրերի համակարգում, պետական քաղաքականության մշակում՝ այստեղ դառնում է հատկացումը 1 մլրդ-ից ավելի: Ոչ մի կոնկրետ չափորոշիչ չկա, միայն 90% կատարման չափանիշ է նվազագույնը, ի՞նչ ենք անում: Ես անցած անգամ կոռեկտ էի այս հարցերը տալիս, մի քիչ ավելի նուրբ էի տալիս, դրա համար, ոնց որ անցած անգամ էր, նույն ձեւով եկել է այս տարի»:

Նախարարը պատասխանեց, որ դա նախարարության պահպանման ծախսն է աշխատողների աշխատավարձն է դրա մեջ մտնում, ու դժվար է ասել՝ ի՞նչ չափորոշիչ պետք էր դնել:

Պապոյանը դժգոհեց նաեւ, որ ռադիոկապի կարգավորման կամ կանոնակարգման գծով աշխատանքի իրականացման տողում նշված է հատաքանակ. «Ծրագրային բյուջետավորման մեջ «հատ» չպետք է լինի, պետք է լինի՝ ինչ արդյունք է լինելու: Ես խնդրում եմ, որ արդյունքային ցուցանիշները լինեն իրապես որակական, չլինեն հատ, կմ»: Նախարարը բացատրեց, որ հայտերը հաշվում են քանակով: Իսկ արդյունքները մեկ օրվա մեջ չեն երեւում, երկարաժամկետ կտրվածքով են երեւում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930