Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԴԿ-ն իր զորակցումն ու աջակից լինելու պատրաստակամություն է հայտնում Ռուբեն Վարդանյանին

Նոյեմբեր 07,2022 15:47
hdk

Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը, հավատարիմ իր սկզբունքին՝ պաշտպան լինելու Արցախին, իր զորակցումն ու աջակից լինելու պատրաստակամություն է հայտնում Ռուբեն Վարդանյանին Արցախի Հանրապետության պետնախարար նշանակվելու պատասխանատու որոշման կապակցությամբ։ Արցախի համար ծանրագույն այս իրավիճակում Ռուբեն Վարդանյանի հանձնառությունը ստանձնելու Արցախի ներկայի կարգավորման և հայկական ապագայի երաշխավորման հայրենասիրական գործը հայության միասնական աջակցության կարիքն ունի։

Պատրաստ ենք մեր հնարավորությունների  առավելագույնը ծառայեցնել համատեղ՝ հանուն Արցախի ինքնիշխան, անվտանգ և Ադրբեջանից անկախ հարատևման։ Համոզված ենք, որ հայկական սփյուռքից նման կարողունակ և ստեղծարար գործիչների գալուստն ու գործնական ծառայությունը Արցախին պետք է օրինակ դառնան սփյուռքի մեր մնացյալ հզոր ներուժի համար։

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930