Լույս է տեսել հեղինակի «Սեր կամ անմահություն» գիրքը
Եղիշե Չարենցի տուն- թանգարանում կայացավ Արթուր Խաչենցի չափածո ստեղծագործություններն ամփոփող «Սեր կամ անմահություն» գրքի շնորհանդեսը։
Հեղինակը ծնունդով Արցախի Հադրութի շրջանից է, մասնակցել է Ապրիլյան եւ Արցախյան վերջին պատերազմներին։
Կարդացեք նաև
«Սեր կամ անմահություն» գրքում զետեղված են պատերազմների օրերի գրվածքները, որոնք իրենց մեջ հստակ ուղերձներ ունեն` սիրել հայրենիքը եւ չդադարել պայքարել արդարության համար։
«Հեշտ չէ խոսել կործանման ու կորստի մասին, հատկապես, երբ չգիտես՝ ո՛ր վայրկյանին է ընդհատվելու սեփական կյանքդ»,- ասում է Արթուրը: Նաեւ հավելում է, որ հուզական աշխարհը կարգավորելու առումով ստեղծագործելն օգնել է իրեն։
Արթուրը նաեւ երգիչ է, երգերի միջոցով նույնպես արտահայտում է իր հայրենասիրությունը։ Ստեղծագործում է 2008 թվականից սկսած։ Հեղինակային գիրք հրատարակելու միտք երբեք չի ունեցել, սակայն այսօր՝ ընկերների քաջալերմամբ, գիրքն արդեն լույս է տեսել, որը նրան այսուհետ առաջ է մղում ավելի շատ ձգտելու եւ ստեղծագործելու։
Անի ԷՎԻՆՅԱՆ



















































