Լրահոս
Օրվա լրահոսը

Բրազիլիայի խորհրդանշանով դիմահարդարումը կարժենա $ 40

Նոյեմբեր 13,2022 10:00

Քաթարում ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկից առաջ Բրազիլիայի Բելու-Օրիզոնտի քաղաքից դիմահարդար Նատալյա Բաստոսը իր ստուդիայում առաջարկում է ազգային հավաքականի երկրպագուների համար թեմատիկ դիմահարդարման օրինակներ:

Բրազիլիայի ընտրանու  գեղեցկուհի երկրպագուների համար դիմահարդարումը կարժենա $ 40, իսկ դրա համար նրանք պիտի տրամադրեն մոտ երկու ժամ:

Հետաքրքրական է, որ այլ երկրների խորհրդանիշերով դիմահարդարումը ստուդիայում գրեթե կրկնակի թանկ է: Բաստոսը վստահ է, որ իր երկիրը Քաթարում կդառնա աշխարհի վեցակի չեմպիոն, իսկ առաջնության մասնակից երկրների խորհրդանիշերը կպատվիրեն միայն զբոսաշրջիկները:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930