Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Գրիգորյանն ու Եվգենի Ժուկովը քննարկել են Հայաստանում մարդկային կապիտալի զարգացման ոլորտում իրականացվող բարեփոխումները

Նոյեմբեր 21,2022 21:21

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովին: Հանդիպմանը ներկա էր նաև ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ԱԶԲ-ի հետ համագործակցությունը երկրի համար առանցքային կարևորություն ունեցող ոլորտներում: Մհեր Գրիգորյանն ընդգծել է անցած շաբաթ ստորագրված Զարգացման ֆրանսիական գործակալության հետ համատեղ Ասիական զարգացման բանկի՝ «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման» բյուջետային աջակցության ծրագիրը, որի ներքո ԱԶԲ-ն հատկացրել է 100 մլն ԱՄՆ դոլար:

Քննարկվել են Հայաստանում մարդկային կապիտալի զարգացման ոլորտում իրականացվող բարեփոխումները և ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ընթացիկ ծրագրերը: Մատնանշվել են 2024-2028թթ. Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի ծրագրային առաջնահերթությունների շրջանակներում հնարավոր նոր համագործակցության ուղղությունները:

 

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930