Լրահոս
Օրվա լրահոսը

Վարուժան Ավետիսյանին տեղափոխել են հիվանդանոց՝ բժշկական հետազոտություններ անցկացնելու. ԱԺԲ

Նոյեմբեր 24,2022 15:14

Ըստ հավաստի տեղեկությունների Վարուժան Ավետիսյանին տեղափոխել են Էրեբունի հիվանդանոց՝ բժշկական հետազոտություններ անցկացնելու:

Հիշեցնում ենք, որ Ազգային-ժողովրդավարական Բեւեռի պահանջն էր Վարուժան Ավետիսյանին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ մշտական հսկողության տակ գտնվելու նպատակով:

Նրա հիվանդությունը, որի հարուցիչը հայաստանյան բժշկական հետազոտություններով  ինչպես նախկինում, այնպես եւ ներկայում հնարավոր չի պարզել,  ունի կրկնվող ալիքաձեւ սրացման բնույթ, որը սպառնում է կյանքին:

Սրացումները ուղեկցվում են որոշակի նախանշաններով, որոնք ներկայումս առկա են, ուստի մեր պահանջն ուժի մեջ է՝ ապահովել Վարուժան Ավետիսյանի մշտական հատուկ բժշկական հսկողությունը քաղաքացիական հիվանդանոցում:

 Ազգային-ժողովրդավարական բևեռ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930