Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ուժեղագույն ծանրորդները մեկնեցին աշխարհի առաջնություն

Դեկտեմբեր 04,2022 21:50

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները մեկնել են Բոգոտա: Կոլումբիայի մայրաքաղաքում դեկտեմբերի 5-ից 16-ը կայանալու է աշխարհի առաջնությունը, որտեղ մեդալներին զուգահեռ խաղարկվելու են 2024 թվականին Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերի վարկանիշեր:

Տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը թիմում ընդգրկել է 89 կգ քաշայիններ Անդրանիկ Կարապետյանին եւ  Վարդան Մանուկյանին, 96 կգ` Դավիթ Հովհաննիսյանին եւ Հակոբ Մկրտչյանին, 102 կգ`Սամվել Գասպարյանին եւ +109 կգ քաշայիններ Վարազդատ Լալայանին ու Սիմոն Մարտիրոսյանին:

Կանանց ընտրանու գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը հրավիրել է 59 կգ քաշային Իզաբելլա Յայլյանին, 76 կգ քաշայիններ Տաթեւ Հակոբյանին եւ Միլենա Մկրտչյանին, 81 կգ` Լիանա Գյուրջյանին եւ 87 կգ` Հռիփսիմե Խուրշուդյանին:

Աշխարհի առաջնությանը մասնակցում է 93 երկրի 537 ծանրորդ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031