Լրահոս
Օրվա լրահոսը

«Տղաները երբեք անցյալ չեն լինի»․ կայացավ «Աշնան վերջին անվանականչը» գրքի շնորհանդեսը

Դեկտեմբեր 07,2022 16:05

Հայաստանի ազգային գրադարանում կայացավ Նարե Հարությունյանի «Աշնան վերջին անվանականչը» գրքի շնորհանդեսը: Գիրքը նվիրված է Արցախյան բոլոր պատերազմներում անմահացած հերոսներից 24-ին: Գրքում 24 պատմվածքներ են՝ հերոսներից յուրաքանչյուրի մասին, որոնք հիմնված են իրական դեպքերի վրա:

Հարցին, թե ինչո՞ւ են ընտրված հենց այդ 24 տղաները, Նարեն պատասխանեց. «Մինչպատերազմյան շրջանում միշտ վախ եմ ունեցել, որ կկորցնեմ մի թանկ բան, ու մի օր էլ հենց այդպես եղավ՝ արթնացա ու լսեցի պատերազմի մասին։ Դրանից հետո սկսեցի անգամ ադրբեջանական լուրերը թարգմանել, ուսումնասիրել՝ մի նոր բան իմանալու հույսով: Տղաներից յուրաքանչյուրն ինձ համար հարազատ ու կարևոր է: Ես հատուկ չեմ ընտրել տղաներին, նրանց նկարները տեսել եմ, երբ ծնողները կամ ընկերները ուղարկել են իրենց հերոսների նկարները, իրական պատմություններ պատմել իրենց որդիների մասին: Տղաներն անցյալ չեն, նրանք երբեք էլ անցյալ չեն լինի: Նրանցից յուրաքանչյուրն իր կյանքի ինչ-որ փուլում իրեն հավերժ ներկա է դարձրել»:

Հեղինակը նաև հատուկ ուշադրություն է դարձրել գրքի շապիկին, որում պատկերված է տերեւաթափ սպիտակ ծառ՝ մառախուղի ու ծխի մեջ: Ծառը մասնատված է։ Նարեն դա այսպես մեկնաբանեց. «Տղաներից յուրաքանչյուրն իր կյանքի դեռևս չգրված կտորով, լիարժեք է դարձրել մեր ծառը: Ու ես ուզում եմ միշտ հիշենք իրենց ավելի վառ, լուսավոր»:

Միջոցառմանը մասնակցում էր Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանան, որն իր խոսքն ուղղեց ներկաներին և զոհվածների ծնողներին:

«Նարեին ճանաչում եմ շատ կարճ ժամանակ, բայց իր հայրենասիրությունն ու բարի լինելն ամեն օր է ապացուցում: Ես երևի առաջիններից եմ, որն իմացավ Նարեի գրքի մասին: Սկզբում գաղտնի էր պահում, որ նման գաղափար ունի, որոշել էր վերջնական ավարտել գիրքը, տպագրությունն ու նոր բոլորին ասել: Նարեն իր ամբողջ հոգին է գրքում դրել»,- մեզ հետ զրույցում պատմեց Նարեի ընկերուհին:

Մանե ԱՄԻՐԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031