Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղեցկության ու երիտասարդության հորմոնը․ ինչ ուտել գրավչությունը երկար պահպանելու համար

Դեկտեմբեր 12,2022 09:32

Իգական սեռական հորմոնի՝ էստրոգենի անունը հունարենից թարգմանաբար նշանակում է «ներշնչանք», և անվան այդպիսի ընտրությունը թերևս պատահական չէ, չէ՞ որ էստրոգենը ոչ միայն հոգում է կնոջ վերարտադրողական առողջության ու սեռական գրավչության մասին, այլև «պատասխանատու» է գեղեցկության համար․ այս հորմոնի շնորհիվ է մաշկը դառնում հարթ ու առաձգական, կանխվում է կնոջ վաղաժամ ծերացումը։

Սակայն պետք է հիշել, որ էստրոգենների պակասը կամ ավելցուկը կարող է հանգեցնել քաշի ավելացման, հոգնածություն կամ դեպրեսիա առաջացնել, ազդել կնոջ ինքնագնահատականի, սեռական ցանկության վրա։ Ահա թե ինչու է կարևոր օրգանիզմում էստրոգենի քանակին հետևելը։ Այս հորմոնի մակարդակի շտկումը հորմոնալ դեղամիջոցներով կարող է իրականացվել միմիայն բժշկի ցուցումներով, իսկ այ ֆիտոէստրեգեններով հարուստ դիետան կարող եք կազմել ինքներդ։

Ֆիտոէստրոգենները  ոչ ստերոիդային բուսական միացություններ են, որոնք իրենց կառուցվածքով նման են էստրադիոլին (էստրոգենների տեսակներից մեկը) և իրենց առաջացրած էֆեկտով նույնպես նման են այդ հորմոնին։

Մթերքներ, որոնք ֆիտոէստրոգեններ են պարունակում

Արտաքին տեսքը, հոգեկան և առողջական վիճակը բարելավելու համար հարստացրեք սննդակարգը հետևյալ մթերքներով՝

  • Կտավատի աղացած սերմեր՝ օգնում են մաքրել օրգանիզմն ու վերացնել բորբոքային գործընթացները։
  • Ընդավորներ (լոբի, ոլոռ, սիսեռ, ոսպ) ՝ օգնում են ազատվել տագնապի զգացումից, դեպրեսիայից, կարգավորել դաշտանային ցիկլը։
  • Սերմեր (արևածաղկի, դդմի, քունջութի),
  • ծիրան, ծիրանի և սև սալորի չիր,
  • առվույտի ծիլեր,
  • սոյա,
  • սխտոր,
  • հունական ընկույզ,
  • արմավ,
  • բազուկ,
  • ծովամթերք
  • կաղամբ
  • սունկ։

Ֆիտոէստրոգեններով հարուստ են նաև որոշ դեղաբույսեր, դրանցից են՝

  • եղեսպակը,
  • ժենշենի արմատը,
  • երիցուկը,
  • փռնչուկը։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031